Ռուսաստանի առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ անցյալ տարի կազմել է 6,4 միլիարդ դոլար։ Սրանք բարձր ցուցանիշներ են՝ ավելի բարձր, քան, օրինակ, հարևան Ադրբեջանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Նախանցյալ տարի շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար,- հիշեցրել է պետության ղեկավարը,- Իսկ անցյալ տարի՝ 2025 թվականին, այն կազմել է 6,4 միլիարդ դոլար։ Ես կցանկանայի նշել, որ հարևան Ադրբեջանի հետ այն կազմում է 5 միլիարդ դոլարից պակաս՝ 4,9 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան ասում է»,- ընդգծել է Պուտինը։

«Այս 6,5 միլիարդ դոլարից 1,2 միլիարդը գյուղատնտեսական արտադրանք է։ Դրանք բանջարեղեն են, միրգ, գինի՝ այն ամենը, ինչ Հայաստանն արտահանում է»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

«Իմ կարծիքով, որոշ բաներ շատ կարևոր են մեր հարաբերությունների համար, օրինակ՝ էներգետիկան»,-  շեշտել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ տարբեր երկրներ տասնապատիկ աճել է։

«Եթե նայենք, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ, կարծում եմ՝ դուք էլ նույն կերպ եք տեսնում։ Ի վերջո, վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ տասնապատիկ աճել է»,- ասել է ՌԴ նախագահը։