Մեր կուսակցությունն ու մյուս կուսակցությունները դժգոհում են, որ վարձավճարները բարձրացել են, և դժվար է տարածք գտնել։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը Մեծամորում տարածք չեն տրամադրում, իսկ դրա կողմնակիցների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
Նա վստահեցրել է, որ որևէ մեկի նկատմամբ ճնշում չի գործադրում։ «Ես ի՞նչ կապ ունեմ որևէ մեկի սեփականության հետ։ Ի՞նչ անեմ։ Ես որևէ մեկին չեմ ճնշում։ Գները բարձրացել են և շատ փող ունեցող մարդիկ են մասնակցում ընտրություններին, դրա արդյունքում շուկայում պահանջարկը մեծանում է, և գները բարձրանում են»,- հավելել է Փաշինյանը։











