Ռիո-դե-Ժանիերոյի կառնավալին փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը բեմ են դուրս եկել սամբայի առաջին յոթ դպրոցների ներկայացուցիչները, որոնք կազմում են կառնավալի բարձրագույն լիգան:
2012 թ.-ի հաղթողը կորոշվի 50 դատավորների գնահատականների հիման վրա: Նվազագույն գնահատականներ հավաքած երկու դպրոցները դուրս կգան բարձրագույն լիգայի կազմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեղեկությունների համաձայն, կառնավալին ներկա են ավելի քան 800 հազար զբոսաշրջիկներ: Ռիո-դե-Ժանիերոյի հյուրանոցները կառնավալի նախօրեին 95 տոկոսով զբաղված էին:
Պաշտոնապես կառնավալը ավարտվելու է «մոխրագույն չորեքշաբթի»` փետրվարի 22-ին, որը սգո եւ հանգստի օր է, կաթոլիկների մոտ մեկնարկում է Մեծ պահքը: Սակայն ավանդաբար, առաջին վեց տեղերը զբաղեցրած սամբայի դպրոցների ներկայացուցիչները փետրվարի 25-ին կրկին կրկին բեմ են դուրս գալու:











