Իրանին տրված Թրամփի վերջնաժամկետին 4 ժամից էլ պակաս է մնացել։ ԱՄՆ նախագահը երեկ գիշերը հայտարարեց, որ կոչնչացնեն Իսլամական Հանրապետության էլեկտրակայանները, կամուրջներն ու ռազմավարական նշանակության այլ ենթակառուցվածքներ, եթե մինչև վերջնաժամկետի ավարտը Թեհրանում չընդունեն պատերազմը դադարեցնելու իր պայմանները։ Ավելի ուշ Թրամփն ավելի սաստկացրեց սպառնալիքը՝ պնդելով, թե կոչնչացնեն իրանական քաղաքակրթությունը։

Նախորդ շաբաթ Թրամփը երկու անգամ արդեն հետաձգել է վերջնաժամկետը. թե ինչ կանի այս անգամ՝ դժվար է ասել՝ ամեն ինչ պարզ կդառնա ժամեր անց, բայց այն, որ որևէ պայմանավորվածության գնալու և պատերազմը դադարեցնելու շանսերը շատ քիչ են, թերևս ակնհայտ է բոլորի համար։

Ի՞նչ է պատերազմի մեկնարկից ավելի քան մեկ ամիս անց Միացյալ Նահանգները շարունակում պահանջել Իրանից կրակը դադարեցնելու համար, ի՞նչ է, ի պատասխան, Իրանը պահանջում ԱՄՆ-ից և ինչու, հայտնվելով ծանր պայմաններում, միևնույնն է՝ չի ընդունում իր առջև դրված պահանջներն ու շարունակում է դիմադրությունը։ Այս ու այլ հարցերի մասին՝ NEWS.am-ի անդրադարձում։