8 օր էս աղբը հեռացնում են, հլը ծերը չի երեւում: Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում նա ցուցադրում է, թե ինչպես է տեխնիկան հեռացնում աղբրը և նշում. «Սիրելի հայրենակիցներ, հիշում եք չէ՞, որ եկա ասեցի՝ այստեղ այսպես աղբանոց կա։ Տիգրան Ավինյանը քնել հելել է, հասկացել է, որ այստեղ աղբ կա։ Այսպես քթներդ ոլորելով, ձեզ կսովորեցնեմ, որ պիտի աշխատեք, օրական այստեղ երկու-երեք հարյուր բեռնատարով այս զիբիլը տանում են։ Բա ես պիտի գայի ասե՞ի, որ այս վիճակն է, արա, դուք չէիք տեսնո՞ւմ, շատ ուղիղ եմ ձեզ ասում։

Որոշ լատենտ ՔՊ-ականներ, որ ասում են՝ իսկ որ այդքան նկարում ես, բա ի՞նչ է լինում։ Այ սա է լինում, նայեք, պիտի գան այսպես պիտի մաքրեն, պիտի այսպես սովորեցնենք աշխատել։

Նոր ճշտեցի, մոտավորապես ութ օր, օրական 20-25 մեծ տեխնիկաներով այս աղբը հեռացնում են, բայց ծերը չի երևում։ Այս աղբավայրը նվազագույնը 3 տարվա աղբավայր է։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մեկնաբանում են, ովքեր հետևում են և այդ ձեր հանրային ճնշման արդյունքում է, որ այսօր մաքրում են այս տարածքը։ Դա իմ շնորհքը չի, դա սիրելի ժողովուրդ, ձեր շնորհքն է, ուղիղ ձեր շնորհքը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։