ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարի հաստատումից մեկ օր էլ դեռ չի անցել, սակայն դրա պահպանումը խիստ կասկածի տակ է․ վերջին ժամերին, ըստ իրանական Mehr գործակալության, հուժկու պայթյուններ են որոտացել Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան քաղաքում։ Հաղորդվում է նաև, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր են գործի դրվել նաև Քերմանում, Փարանդում և այլ քաղաքներում։
Չափազանց ծանր էր օրը Լիբանանի համար․ Իսրայելը հրաժարվեց հրադադար հաստատել այս ճակատում՝ երկրի հարավային շրջանների և հատկապես մայրաքաղաք Բեյրութի աննախադեպ հուժկու ռմբակոծության հետևանքով միայն վերջին մի քանի ժամերին 254 խաղաղ բնակիչ է սպանվել, վիրավորների թիվը գերազանցում է 1000-ը։
Թեհրանն արդեն իսկ հայտարարել է, որ սա ժամեր առաջ հաստատված հրադադարի պայմանների կոպիտ խախտում և կարող է դեռ չմեկնարկած տապալել ապրիլի 10-ին Իսլամաբադում կայանալիք բանակցությունները։
Թե ինչ է Իրանի դեմ պատերազմի շարունակվելը գրեթե անխուսափելի՝ դիտեք մեր անդրադարձում։











