Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Իրանի 10 պահանջները իրենց տպավորությամբ արհեստական բանականությամբ են պատրաստված։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ իրենք հաղթել են այս պրոցեսում, որովհետև իրենք առաջ են քաշել 10 պայմաններ, և այդ 10 պայմանները Միացյալ Նահանգները համաձայնել է քննարկել, դարձնել բանակցությունների հենք։ Բանակցությունները պետք է սկսվեն վաղը և պետք է ֆիզիկապես հանդիպում տեղի ունենա, մինչև այդ չի եղել ֆիզիկական որևէ կոնտակտ, շփում, ինչ պատերազմը մեկնարկել է։

Հրադադարը հայտարարելուց անմիջապես հետո երեկ ամբողջ օրը Իսրայելը ծայրահեղ ռմբակոծության է ենթարկել Լիբանանի մի ամբողջ տարածաշրջան։ Իսրայելը Լիբանանի մի ամբողջ տարածաշրջան հողին է հավասարեցնում և իր տարածքը մեծացնում է դրա հաշվին և ասում է, որ բուֆերային գոտի է կառուցելու։ Իրանը տարբեր խողովակներով ասում է Միացյալ Նահանգներին, որ հրադադարի պայմանները խախտված են որովհետև հրադադարը հայտարարվել է նաև՝ հաշվի առնելով Լիբանանը, այսինքն, որ Լիբանանում նույնպես պետք է լինի հրադադար, որևէ ռմբակոծություն չպետք է լինի։

Պետք է բնականաբար սպասել վաղվա այդ հանդիպմանը, որ տեսնենք՝ տեղի է ունենում հանդիպումը, թե ոչ։ Հիմա շատ հետաքրքիր է, թե ինչ է լինելու:

Վերադառնանք Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունը բնականաբար պետք է հետևություններ անի այս պրոցեսից, որովհետև պատերազմի ելքից է կախված, թե ինչ տեղի կունենա, օրինակ, Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Սյունիքի մարզում՝ արդեն իսկ պայմանավորված Թրամփի ճանապարհի մասով։ Շատ կարևոր հանգամանք է սա, թե ինչպես կվերջանա այս պատերազմը։

Ավելին ասեմ, եթե այս պատերազմը վերջանա այնպես, որ Իրանը լինի իր պայմանները թելադրող եթե ոչ Միացյալ Նահանգներին, բայց տարածաշրջանում, ապա տարածաշրջանի ամբողջ քաղաքական քարտեզը կարող է վերանայվել, որպես մոտեցումներ։ Պարսից ծոցի բոլոր երկրները այլևս կարող են հետևություններ անել և հույս չկապել արևմտյան ներուժի, մասնավորապես Միացյալ Նահանգների ներուժի հետ և բավականին զգույշ մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների իմաստով։

Այսինքն այս իմաստով շատ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում, որ Հայաստանում բացարձակ չի լուսաբանվում։ Ես փորձելու եմ հետևել այս արագ զարգացող զարկերակի տարածաշրջանային և ձեզ փորձել նաև իրազեկել, թե ինչ է կատարվում։ Ես ձեզ ասում եմ, որ այս պրոցեսները բերելու է մի իրավիճակի, որ ամբողջ տարածաշրջանի քաղաքական մոտեցումները վերանայվելու են, պատկերացումները նախորդիվ եղած վերանայվելու են։

Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում։ Հետևաբար չի կարելի ուղղակի ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ եւ մտածել, որ մենք կապ չունենք, մեզ վրա չի անդրադառնա։

Նախորդ եթերներում ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության համար շատ լուրջ շանսեր են բացվելու, և մենք պետք է ունենանք կոմպետենտ, խելացի, միջազգային իրավիճակը կանխատեսող մարդիկ, ովքեր կկարողանան այդ կանխատեսման արդյունքում կատարել կարևոր եզրահանգումներ, դրանց հիման վրա ընդունել որոշումներ և այդ որոշումներից շահի Հայաստանը»,– ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։