Ես չէր ուզում ընդդիմադիր դառնալ, ես ընդդիմադիր դարձա, երբ չկատարեցի վարչապետի հրահանգը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Դեռ մի կողմ թողնենք էդ ոչխարների գործը, էդ 23000 դոլարը, բա եքա մարդ, պետության ղեկավար, վարչապետ, պետական անվտանգության հետ կապված խնդիրներ, թիմային դավաճանություն, եկավ ամպագորգոռ բաներ ասաց՝ պետական անվտանգության հետ կապված ինֆորմացիայի արտահոսք, բա ինչպե՞ս բացատրել, որ ես 6 ամսվա մեջ չեմ հարցաքննվել։ Բա ո՞նց կարելի է այդպիսի մարդուն թողնել ազատության մեջ, որ պետական անվտանգության հետ կապված ինչ-որ ինֆորմացիա արտահոսք անի։
Վարչապետն այդ շնորհքն ունի, որ կիսաճշմարտություն է ասում ու իր ուզած ձևով փաթեթավորում է։ Ասում է՝ պետության նկատմամբ դավաճանություն, մարդկային բարոյականություն և այլն։ Քո ի՞նչ գործն է իմ բարոյականությունը, քո ի՞նչ գործն է իմ հեռախոսազրույցները, քո ի՞նչ գործն է իմ հեռախոսի խոսակցության պարոնակությունը։ Էդ դո՞ւ ես բարոյականությունից խրատներ կարդում, հլը մի հատ քեզ նայի, շրջապատդ նայի, նոր բարոյականությունից խրատներ կարդա»,–ասաց նա։











