Հայաստանյան շուկայում էլեկտրական տրանսպորտային միջոցների մատակարարներից մեկը՝ «EV Centre» սրահների ցանցը, Լիզինգ էքսպոյին հանդես է գալիս գրավիչ նախաձեռնությամբ։ Ապրիլի 10-ից 12–ը անցլկացվող ցուցահանդեսին ընկերությունն առաջարկում է էլեկտրամոբիլների ձեռքբերման հատուկ փաթեթներ, որոնք հասանելի են թե՛ անհատների, թե՛ բիզնեսի ներկայացուցիչների համար։

Միայն էքսպոյի երեք օրերի ընթացքում «EV Centre»-ի ողջ տեսականու համար գործելու է 200 000-ից 500 000 դրամի զեղչ։ Բացի այդ, «ACBA Leasing»-ի հետ համատեղ տրամադրվում է 1 տարվա ամբողջական կասկո, իսկ իրավաբանական անձանց համար մինչև 10% քեշբեք։ 

«EV Centre»-ը հանդիսանում է «Hudson» էլեկտրական բեռնատարների պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։ Ներկայացված մոդելները՝ eBOLD, eBUDDY, eBEAR և սառնարանային տարբերակները, թույլ են տալիս զգալիորեն կրճատել վառելիքի և սպասարկման ծախսերը՝ ապահովելով մինչև 70% խնայողություն։

«Մենք մեծ ներուժ ենք տեսնում հայաստանյան շուկայում և վստահությամբ ենք համագործակցում մեր բացառիկ գործընկերոջ՝ «EV Centre»-ի հետ։ Մեր առաջարկած լուծումները՝ 4-ից մինչև 7,5 մետրանոց բեռնատարներն ու ուղևորատար ֆուրգոնները, հարմարեցված են ցանկացած բիզնեսի պահանջներին։ Մեր նպատակն է երաշխավորել անխափան շահագործում՝ շնորհիվ պրոֆեսիոնալ և հուսալի սպասարկման»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց Hudson ընկերության հետվաճառքային սպասարկման տնօրեն Սեմ Ժոուն։ 

«EV Centre»-ի սրահներում ներկայացված է նաև մարդատար էլեկտրամոբիլների լայն ընտրանի, այդ թվում՝ հանրահայտ BYD բրենդը։ Կարևոր առավելություն է նաև այն, որ բոլոր մեքենաների համար գործում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։ 

Ի դեպ, EV Centre-ը վերջերս «Համազգային Վստահություն» խորհրդի կողմից արժանացել է «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇ» մրցանակի «համապարփակ բարձրորակ տեխնիկական սպասարկում ապահովող, ժամանակակից էլեկտրական ավտոմոբիլների մասնագիտացված վստահելի դիլերական ընկերություն» անվանակարգում: 

Նշենք, որ «EV Centre»-ի սրահները մշտապես գործում են Սեբաստիա 6 և Homplex Mall հասցեներում, իսկ առաջիկա երեք օրերին սպասում են բոլոր հետաքրքրված անձանց «Լիզինգ Էքսպոյի» տաղավարում։