Վանաձորում այսօր վերջին հրաժեշտն են տվել ապրիլի 8–ին Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացած զինծառայող 30-ամյա Թաթուլ Տոնյանին:
Թաթուլ Տոնյանը Արցախից էր, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից էր: Հարազատներն ու ընկերները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ Թաթուլը որպես ժամկետային զինծառայող մասնակցել էր Ապրիլյան պատերազմին։
«Թաթուլը նաեւ 44–օրյա պատերազմին է մասնակցել, ինչպես նաեւ 2023թ–ի սեպտեմբերյան մարտերին։ Հունիսին պետք է ամուսնանար»,– ասել են հարազատները մեր թղթակցին։
Նրա հետ նույն մեքենայում եղած և մահացած ընկերոջը՝ զինծառայող 26-ամյա Կարմեն Բաբայանին վաղն են հուղարկավորելու: Նա նույնպես պատերազմի մասնակից էր, վիրավորում էր ստացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել էին «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։ Վթարի հետեւանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։











