Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա գծագրվում է հավակնոտ նոր նախագիծ։ «4A Capital» ընկերությունը և միջազգային «InterContinental Hotels Group» (IHG)-ը Երևանում այսօր պաշտոնապես ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով ազդարարվել է Holiday Inn Resort Tsaghkadzor նախագծի մեկնարկը։ Սա ոչ միայն հյուրանոցային նոր համալիր է, այլև խոշորածավալ ներդրումներ, ինչը նպատակ ունի Ծաղկաձորը ձմեռային կենտրոնից վերածել միջազգային հանգստավայրի ամբողջ տարվա համար։
Նախագիծն իր մասշտաբներով աննախադեպ է։ Այն համադրում է հյուրանոցային, բնակելի և բիզնես ենթակառուցվածքները մեկ վայրում։ Համալիրը ներառելու է․
* մոտ 70 հյուրանոցային համար
* շուրջ 300 ապարտամենտ
* բաց և փակ լողավազաններ
* մարզասրահ
* SPA կենտրոն
* գրասենյակային տարածքներ
* կինոթատրոն
* ռեստորաններ
* բարեր
* դահուկային դպրոց սկսնակների համար և այլ հարմարություններ
Holiday Inn Resort Tsaghkadzor –ի առանձնահատկություններից մեկն է 3000 հոգու համար նախատեսված կոնգրես հոլը, որը Երևանից դուրս նմանատիպ առաջին ենթակառուցվածքն է լինելու։ Նախատեսվում է նաև խոշոր առևտրային կենտրոն՝ աուտլետի ձևաչափով։ Նախագծի իրականացումը ենթադրում է նաև զգալի սոցիալական ազդեցություն՝ ստեղծելով շուրջ 500 նոր աշխատատեղ։
Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի համար եզակի ֆինանսական ու զբոսաշրջային պրոդուկտ։ City Nest ընկերության հիմնադիր Արթուր Պետրոսյանի խոսքով՝ ներդրողը հնարավորություն ունի գնել գույք, որը միջազգային բրենդի կառավարման ներքո կգեներացնի կայուն եկամուտ։ «IHG-ն՝ որպես աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը, կապահովի թե՛ լոկալ, թե՛ միջազգային զբոսաշրջիկների հսկայական հոսք»,- նշում է Արթուր Պետրոսյանը։
IHG-ի տնօրեն Քրիստին Թորսթայնսդոթիրը շեշտում է, որ Ծաղկաձորն այսօր թերհագեցած է միջազգային բրենդների առումով։ Ըստ նրա՝ Երևանին մոտ լինելը և բնական միջավայրը թույլ կտան, որ նախագիծը գործի ամբողջ տարին՝ խուսափելով սեզոնայնության խնդրից։
«Մենք շատ ուրախ ենք և պատիվ ենք համարում, որ այս նախագծի համար «4A Capital»-ն ընտրեց մեզ։ Լավ նախագիծը միշտ երկու գործոնների համադրություն է՝ ճիշտ գործընկեր և ճիշտ վայր: «4A Capital»-ն ակնհայտորեն ունի նմանատիպ նախագծերի հաջողված փորձ։ Ինչ վերաբերում է տեղանքին, ապա այստեղ վճռորոշ էին տարածքի բնական միջավայրը և Երևանին մոտ լինելը, ինչի շնորհիվ այս ուղղությունը կգործի ամբողջ տարին: Այսինքն՝ այն չի մնա միայն սեզոնային հանգստավայր»,– նշեց Քրիստին Թորսթայնսդոթիրը:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը հատկապես կարևորում է բիզնես տուրիզմի զարգացումը.«Մենք շատ միջազգային ֆորումներ չենք կարողանում հյուրընկալել համապատասխան դահլիճների բացակայության պատճառով։ Այս նախագիծը նոր դռներ է բացում թե՛ շոփինգ տուրիզմի, թե՛ խոշոր միջազգային միջոցառումների համար»։
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի խորհրդի նախագահ Միքայել Մայրապետյանի խոսքով՝ նման նախագծերը բարձրացնում են երկրի վարկանիշն ու սահմանում սպասարկման նոր՝ համաշխարհային ստանդարտներ։ Իսկ «4A Capital»-ի և City Nest–ի նման ընկերությունները վստահություն են ներշնչում, որ Հայաստանը պատրաստ է ստանձնել տարածաշրջանային զբոսաշրջային հաբի դերը։
Holiday Inn Resort Tsaghkadzor-ի նախավաճառքն արդեն բաց է։ Սա Strata մոդելի ներդրումային նոր հնարավորություն է, որը թույլ է տալիս ձեռք բերել անշարժ գույք և ունենալ պասիվ եկամուտ։ Այս համալիրը խոստանում է դառնալ այն շարժիչ ուժը, որը կփոխի երկրի տնտեսական դեմքը՝ ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր և ձևավորելով միջավայր։
Holiday Inn Resort Tsaghkadzor-ի շինարարությունը կմեկնարկի այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Համալիրն իր դռները կբացի 2029–ի դեկտեմբերին՝ դառնալով Հայաստանի հյուրընկալության ոլորտի նոր այցեքարտը։











