Դուք տապալել եք կառավարումը Հայաստանի մայրաքաղաքում և Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին Facebook—ի իր էջի եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մայրաքաղաքում չենք կարողանում տրանսպորտի բարձրացված վարձավճարը հավաքել մարդկանցից, և հսկիչների ինստիտուտը, որ դրեցին փլուզվեց, չկարողացան պահպանել, և հիմա ասում են՝ վարորդը պետք է հսկի, թե մարդը վճարեց, թե վճարեց, չվճարեց։ Ավտոբուսը կանգնում է, սկսում է վեճեր մարդկանց հետ, այդ վեճերը ամեն անգամ ինչ-որ ձև ավարտվում է, և վարորդը չի քշում, գոռգռում են իրար վրա, բարձրախոսով է խոսում՝ փողը տվեք. այսինքն այդ ծառայության դիմաց, այդ գինը բարձրացրած ծառայության դիմաց, մարդիկ կանգնած հրմշտոցով, քաղաքակիրթ ոչ մի բան չկա, որ ասում են տուրիզմ, Եվրոպա։ Ես այնպես չի, որ բան եմ, խրախուսում եմ, որ չվճարեն ավտոբուսում, եսիմ ինչ անեն, ես այդ քաոսի կողմնակիցը չեմ, բայց ո՞նց ենք հասել այս այս իրավիճակին, հիմա որ խցանումներ է քաղաքում, խցանումներ է ինչի համար, որ իրենք 20000-ից ավել շինթույլտվություն են տվել, փող են աշխատել դրանով, որ չին թույլտվությունները տվել են, քաղաքում քաոս են ստեղծել, կոյուղու ճգնաժամ են առաջացրել, ջրի ճգնաժամ են առաջացրել քաղաքում, էլեկտրաէներգիայի սպասարկման ճգնաժամ են առաջացրել, օդը աղտոտել են, օդի աղտոտվածության ցուցանիշները չգիտեմ ուր է հասել ասենք խախտումներով և դրան գումարվել է իրենց պահանջը, որ ավտոբուսները կանգնեն, խցանումը ավելացնեն փողոցների, այդ խցանման ժամանակ վեճեր լինեն, մարդիկ իրար հետ կռվեն, գորգռան, վարորդի հետ վիճեն, ծեծեն իրար, բան. այս քաոսը ինչի՞ մասին է։
Դուք քաղաքի կառավարումը գցել եք ձեր ոտքին, որ երբ որ 75 000 ձայնով մեկ միլիոնանոց քաղաքում դարձել եք քաղաքի կառավարիչներ, դուք ուղղակի կործանել եք այդ քաղաքի կառավարումը, այստեղ կառավարում գոյություն չունի այս քաղաքում կառավարումը, այստեղ ոչ մի բան չի ղեկավարվում, ամեն ինչ թողնված է բարձիթողի, այդպես ոնց կլինի, ոնց կստացվի, ու այդ ընթացքում մի հատ էլ այնտեղ ջղային իրար չհասկացանք այս ավտոբուսի փողը չեք տալիս, բա երբ որ բարձրացնում էիք այդ ժամանակ նկատի ունենայիք, բա որ հսկման մեջ մեխանիզմներ էիք դնում, այդ ժամանակ նկատի ունենայիք, սոցիալական փաթեթ ներկայացնեիք, չգիտեմ ինչ անեիք, ուսանողներին այն մյուսներից տարանջատեիք արդյունավետ կերպով, ինչ արել եք ձախողել եք»,- նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը տապալել է համաչափ տարածքային զարգացումը. «Դուք տապալել եք կառավարումը Հայաստանի մայրաքաղաքում և Հայաստանի Հանրապետությունում: Համաչափ տարածքային զարգացումը տապալել եք, ամբողջ քաղաքը փոսերի մեջ թաղված է, մեքենաները ջարդուփշուր են լինում, մարդիկ միլիոնավոր դրամներ են կորցնում սրա վրա, դրան գումարած հանրային տրանսպորտը արդյունավետ չի, չկա, արժանապատիվ չի, մարդիկ բաժանապատիվ կեցվածքով չեն կարողանում այդ տրանսպորտում տեղավորվել, մի բան էլ վեճեր եք դուք սերմանում վճարողի չվճարողի, վարորդի միջև, դրան գումարած ասում եք՝ ավտոբուսը կանգնեցրեք։ Այս պրոբլեմների կծիկը ո՞վ է լուծելու։ Ես վստահեցնում եմ, որ այս պրոբլեմներն իրենք չեն կարող լուծել, իրենք պրոբլեմները միայն առաջացնում են, հետո պրոբլեմների վերաբերյալ ասում են՝ մենք մեղավոր չենք, խցանումներ կան, որովհետև մեքենան դեղինի տակ անցնում է, մնում է խաչմերուկում, սա է պրոբլեմը, մարդիկ են մեղավոր, որ դեղինի տակ անցան, ոչ թե իրենք, որ լուսացույցները չեն կարողանում նորմալ կարգավորել, արհեստական բանականությունը չկա ներդրված. պարեկներին 600-700 հազար դրամ աշխատավարձ տալիս են, որ փողոցում կանգնեն սուլեն, փոխանակ հանցավորության դեմ պայքարեն, փողոցներում մարդիկ իրար գնդակահարում են, գոհությունները լցված երկրով մեկ»։











