Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 23 հարց, որոնցից 19-ը արդեն քննարկվել են։
Ժամը 16:30-ին խորհրդարանականները կհանդիպեն կառավարության անդամների հետ։ Ավանդույթի համաձայն, վերջիններս պարտավոր կլինեն պատասխանել պատգամավորների հարցերին։











