Խորհրդարանում այսօր՝ ապրիլի 15–ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 10 պատգամավոր:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») պատգամավորները  չեն մասնակցում հարցուպատասխանին։

Հերթագրվածներն են՝ Էդուարդ Աղաջանյանը, Էսթեր Այվազյանը, Զարուհի Բաթոյանը, Շիրակ Թորոսյանը, Մարինա Ղազարյանը, Խաչատուր Սուքիասյանը, Էդգար Հակոբյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Ալխաս Ղազարյանը։