Առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն արշավ է սկսել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ, տասնյակ անձինք են բերման ենթարկվել Արտաշատում կուսակցության գրասենյակներից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը նշել է, որ բերման են ենթարկվել  կուսակցության համակիրներ, ինչպես նաև կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված կին ներկայացուցիչ։

«Բավականին մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, սա ընտրական իրավունքի խախտում է։ Այս պահին իրավապահները խոչընդոտում են փաստաբանների մուտքը Հակակոռուպցիոն կոմիտե՝ տեսակցելու բերման ենթարկվածների հետ»,–ասել է նա։