Եթե այս իշխանություններն առաջիկա ընտրություններում հաջողեն, ուրեմն կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրություններում ձևավորված Ազգային ժողով, այլ՝ Միլլի մեջլիս։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք իմաստ ունի՞ այս պայմաններում աշխատել խորհրդարանում։ «Իմաստ չի ունենա», - պարզաբանել է Ռուստամյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջը գալիս է Բաքվից։ «Հայաստանում նման ներքին պահանջ չկա։ Այսօր սահմանադրական կարգը լիովին խախտվել է իշխանությունների կողմից, ուստի չի կարելի սահմանադրական հարցեր վկայակոչել. պարզապես պետք է կատարել դրա պահանջները», - ընդգծել է պատգամավորը։