Նվազագույն գին կոչվածը իրականում շատ հարաբերական է, այդ առաջին հայացիքից է թվում, որ տվյալ առաջարկը նվազագույն գին է, այո, նվազագույն գին է, բայց պետության վրա իրավիճակներ կան, որ իրականում պետության վրա դա ֆինանսական առումով ավելի թանկ է նստում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես մի ոլորտից օրինակ բերեմ, որը բոլորին է վերաբերում, բայց ես շատ եմ ամենօրյա գործունեության մեջ դրա հետ առնչվում։ Օրինակ, գործուղվող աշխատակիցների համար տոմսերի ձեռքբերումը, վստահ եմ բոլորդ էլ այդ խնդրի հետ առնչվել եք, եթե առաջնորդվում ես նվազագույն գնով, երբեմն աշխատակիցը ստիպված է լինում շատ ավելի շուտ դուրս գա աշխատանքից, գնա երեք կամ երկու օդանավ փոխելով, ավելի երկար սպասի, և հետևաբար մեծ հարց է՝ պետության վրա ավելի էժան է նստում, մի քիչ ավելի հարմար և արագ, բայց այդ պահին ավելի թանկ գնով ձեռք բերել է ավիատոմսը, թե՞ այլ գործոններ հաշվի առնելով, այդ պահին ավելի շատ վճարել»,–ասաց նա։
Արարատ Միրզոյանը կարևոր համարեց անընդհատ մարդկանց ասել, որ վճարվող հարկերից են մարդիկ ստանում այս ծառայությունը, այս դպրոցը, այս ճանապարհը։











