Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու մուտքի մոտ այսօր ստորագրահավաք է մեկնարկել՝ թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տնային կալանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Տասնյակ քաղաքացիներ են մոտենում ու իրենց աջակցությունը հայտնում Միքայել Սրբազանին։ Ստրոգրահավաքին նաեւ քաղաքական գործիչներ են մասնակցել։











