Հայաստանյան ավտոսիրողների համար սպասված նորությունն իրողություն է. լեգենդար Toyota RAV4-ի նոր սերունդն արդեն հասանելի է մեր շուկայում: Այս քրոսովերը համատեղում է ժամանակակից դիզայնը, տնտեսող տեխնոլոգիաները և Տոյոտային բնորոշ անգերազանցելի հուսալիությունը:

Նոր սերնդի RAV4-ը Հայաստանում ներկայանում է երկու հիմնական համալրմամբ, որոնք նախատեսված են տարբեր նախասիրությունների համար.

  • 2.0 լիտր բենզինային շարժիչ – դասական հզորության կողմնակիցների համար:
  • 2.5 լիտր հիբրիդային համակարգ – նորարարության և տնտեսման կատարյալ համադրություն: Հիբրիդային տարբերակի շնորհիվ վառելիքի ծախսը կազմում է ընդամենը 4.8 լիտր՝ 100 կմ-ի համար:

Երկու մոդելներն էլ համալրված են վարիատորային (CVT) փոխանցումատուփով, որն ապահովում է մեքենայի անթերի և սահուն ընթացքը ցանկացած արագության տակ:

RAV4-ի ներքին հարդարանքը նախագծված է «առավելագույն հարմարավետություն» սկզբունքով: Պանորամային տանիքը սրահն ավելի ընդարձակ ու լուսավոր է դարձնում: Կաշվե սրահը համալրված է առջևի նստատեղերի հովացման, ինչպես նաև առջևի և հետևի բոլոր նստատեղերի տաքացման համակարգերով: JBL պրեմիում աուդիո համակարգն ապահովում է բյուրեղյա մաքուր հնչողություն: 360° տեսադաշտի 4 տեսախցիկները և Head-up display-ը վարումը դարձնում են առավել վերահսկելի և անվտանգ:

Նոր RAV4-ը պատրաստ է ցանկացած մարտահրավերի: 20 դյույմանոց ալյումինե սկավառակների և բարձր ճանապարհային լուսածերպի շնորհիվ մեքենան հեշտությամբ հաղթահարում է ճանապարհային արգելքները:

Քրոսովերը համալրված է 4-րդ սերնդի TOYOTA SAFETY SENSE համակարգով, որը ներառում է վարորդին օգնող ամենաարդիական լուծումները՝ կանխելով հնարավոր վթարային իրավիճակները:

Ինչպես միշտ, «Տոյոտա»–ն երաշխավորում է իր հուսալիությունը։ Մեքենայի համար գործում է 100 000 կմ գործարանային երաշխիք, որը լրանալուց հետո կարող է շարունակվել Տոյոտա 10–ի շրջանակներում 10 տարի կամ 190 000 կմ:

Մոդելը ներկայացված է «Տոյոտա Երևան» ընկերության վերափոխված ցուցասրահում, որը համապատասխանում է Тoyota բրենդի ստանդարտներին։ Սրահի նորացված դիզայնը և կահավորումը ստեղծում են ժամանակակից միջավայր, որտեղ այցելուները կարող են ամբողջական պատկերացում կազմել մեքենայի հնարավորությունների մասին և ստանալ մասնագիտական բարձրակարգ սպասարկում։