«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց փաստաթղթերի փաթեթը։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Երեկվա դրությամբ ընդամենը 6 քաղաքական ուժեր են ՀԸԿ ներկայացրել իրենց փաստաթղթերը. Դրանք են՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը (կազմում` «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն և «Միավորված հայեր» կուսակցություն), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: