Երևանի Հանրապետության հրապարակից, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին, մեկնարկել է ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքը և անդադար պայքարը հանուն արդարության:
Ջահերով ավանդական երթն ամեն տարի կազմակերպում է ՀՅԴ–ն։ Երթին մասնակցում են նաեւ ՀՅԴ–ական գործիչներ, «Հայաստան» դաշինքի անդամներ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Երթի երթուղին.
Հանրապետության հրապարակ
Ամիրյան փողոց
Մաշտոցի պողոտա
Բաղրամյան պողոտա
Կիևյան փողոց
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև կենսական պայքար հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի համար:
Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին: Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնության և անկոտրում վճռականության վառ դրսևորումն է:











