Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է, բազմաթիվ մարդիկ են հավաքված, որոնք դժգոհում են, որ իրենց թույլ չեն տալիս բարձրանալ հուշահամալիր։
«Ես շուտ եմ եկել, որ բարձրանամ իջնեմ, իսկ այստեղ ասում են՝ մեկ ժամ սպասեք։ Ես ի վիճակի չեմ այդքան սպասել, ես ամեն տարի եկել եմ ու բարձրացել եմ, ոչ մի խոչնդոտ չի եղել, ի՞նչն է փոխվել, բացատրեք։ Այսքան ժողովուրդը կանգնած է, հանուն նչի՞։ Գոնե թող ասեն, որ Նիկոլ Փաշինյանն է գալու, մենք էլ սպասենք, բայց չգիտենք էլ՝ երբ է գալու»,–ասաց կանանցից մեկը։
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Սա ի՞նչ է նշանակում, մեկ ժամ է այստեղ սպասում ենք, ո՞վ կարող է բացատրել, ինչն է պատճառը։ Նիկոլ Փաշինյանն 9–ին է գալիս, հիմա ժամը 8–ն է դեռ։ Ես հատուկ շուտ եմ եկել, որ հետո գնամ աշխատանքի։ Ամեն տարի այս ժամին եմ գալիս։ Ես հիմա գնում եմ, թող ինչ ուզում է՝ անեն։ Մարդկանց մի ներվայնացրեք»։
Ոստիկանները թույլ չտվեցին, ասելով, որ պետական արարողակարգ է և ժամանակավորապես փակված է մուտքը մինչև ժամը 10–ը։











