Ես որպես հայ, քրիստոնյա ազգ, իր պայքարով հասել է նրան, որ 44 պետություններ արդեն ընդունել են ցեղասպանությունը. Դա ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի աշխատանքի արդյունքն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել էր, որ ովքեր գնում են կորուսյալ հայրենիքը հետ բերելու ճանապարհով, Հայաստանի պետականությունն են վտանգում։
«Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռանանք, ապագա չենք կարող ունենալ։ Ես ցեղասպանության 100–մայակի կապակցությամբ Սովետաշենում կառուցել եմ Ցեղասպանության եկեղեցի։ Ոչ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։
Այո, ես ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող ռիսկ չի անի նայել Մասիս սարին, չի կարող Ցեղասպանությունից խոսել, Արցախից խոսել։ Այսօր Ստեփանակերտում տաճարը քանդում են, մենք չենք պատկերացրել, անհնար է եղել այդ մասին մտածել»,–ասաց նա։
Ծառուկյանը հայտարարեց, որ ինչպես Գերմանիան է ընդունել հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է անի, որից հետո նոր կարելի կլինի մնացած հարցերից խոսել։











