Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը, առաջին հերթին, դաժանության, ողբերգության, զանգվածային սպանությունների եւ բռնի տեղահանության ենթարկված մարդկանց հիշատակն է։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ նախկին օմբուդսմեն, «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։

Նա մասնավորապես անդրադարձել է ցեղասպանության հետեւանքներին։

«Ցեղասպանությունը մեզ ավելի խոցելի դարձրեց։ Այն կոտրեց մեր դիմադրողականությունը։ Մենք մեծ կորուստներ կրեցինք։ Բոլոր ոլորտներում։ Մենք դարձել ենք աշխարհով մեկ ցրված ժողովուրդ, որը միավորված է ընդհանուր ճակատագրով եւ պատմությամբ»,- ասել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։

Թաթոյանը համոզված է, որ ցեղասպանությունը չպետք է մոռացվի։ Սակայն, միեւնույն ժամանակ, այն չպետք է դիտարկել որպես ատելության հարց։

«Եթե մենք մոռանանք ցեղասպանությունը, ուրիշները կգրեն մեր պատմությունը»։ Եթե ուրիշները վերաշարադրեն մեր պատմությունը, մենք կանհետանանք որպես ազգ»,- ասել է նախկին օմբուդսմենը։