Եռաբլուրի մասին մտածելով՝ միշտ ցավ եմ ապրում. անմեղ 18 տարեկան երեխաներին սահման տանել չի կարելի: Այդ մասին Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Նրանք անփորձ երիտասարդներ են, անմեղ լույսի ճրագներ են, դրա համար ավելի լավ է 10000 պայմանագրային ծառայող լինի փորձառու, քանց թե 50000 անփորձ: Իմացեք, ես ինչ որ ձեզ ասում եմ, մի բան էլ ավել լինելու է: Ես էն գլուխ գովան, սուտասաններից չեմ, այլ ասում եմ մի բան էլ ավել լինելու է, պայմանը կա, կապերը կա, ծանոթությունը կա աշխարհում մեկ, սկսած Ամերիկայից, Լոնդոնից, Ֆրանսիայից, Ռուսաստանից… ընկերներ, լորդեր, շեյխեր, նախագահներ, պետք է կապ լինի, կազմակերպես, այնտեղ ինչ է պետք, մեզ ինչ է պետք, անենք, կազմակերպենք, որ մարդկանց դեմքին ժպիտ լինի, փայլ լինի: Լուծում չունեցող հարց գոյություն չունի»,- ասաց Ծառուկյանը:











