Երեխաներին դպրոց ուղարկելիս ծնողները վստահ են, որ զավակներին դպրոցում պետք է գիտելիքներ փոխանցեն՝ կրթեն միտքն ու մարմինը, սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ եւ երեխաներին երբեմն ստիպում են կատարել բոլորովին այլ աշխատանք:

Մասնավորապես, NEWS.am-ի խմբագրությունն իր ընթերցողից տեսագրություն է ստացել, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են մաքրում 6-7-րդ դասարանցի աշակերտները դպրոցի դիմացի փողոցի հատվածը։ Ըստ տեսանյութը տրամադրողի՝ տեսագրությունը կատարվել է փետրվարի 28-ին, իսկ ուսումնական հաստատությունը Երեւանի Մամիկոնյանց փողոցում գտնվող թիվ 82 դպրոցն է։

Թե որքանո՞վ է օրինաչափ եւ բնականոն, որ երեխաներն են մաքրում դպրոցի դիմացի փողոցի հատվածը, ի պաշտոնե պետք է պարզի Կրթության նախարարությանը, սակայն ակնհայտ է, որ անուշադրության մատնված դպրոցի աշակերտները վթարային իրավիճակ են ստեղծում փողոցում։

Անհայտ է նաեւ, թե ում կամքով են երեխաները կատարում քաղաքապետարանի պարտականությունների մեջ մտնող աշխատանքը։