ԱՄՆ-ում 66 տարեկանում վախճանվել է ամերիկյան բիթլների` 60-ականների լեգենդար փոփ-ռոք The Monkees քառյակի մենակատար Դեյվի Ջոնսը: Նա մահացել է իր տանը սրտի կաթվածից:
Դեյվի Ջոնսը խմբի մենակատարն էր դրա հիմնադրման պահից: The Monkees -ը ստեղծվել էր որպես պատասխան The Beatles` «վատ ժուկերի» խմբի: 1965 թվականին խմբի ապագա մասնակիցները միասին հավաքվել էին NBC հեռուստաալիքում հեռուստասերիալի նկարահանումների համար:
Իր գոյության տարիներին The Monkees-ը ստեղծել է այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են «I`m A Believer»-ը եւ «I`m Not Your Stepping Stone»-ը: Թողարկված չորս ալբոմները գլխավորել են բրիտանական եւ ամերիկյան հիթ շքերթները, իսկ վաճառված ձայնասկավառակների թիվը գերազանցել է 65 միլիոն օրինակը, գրում է Polit.ru-ն:











