New Musical Express (NME Awards) ամսագրի երաժշտական մրցանակաբաշխության աստղը դարձել է Florence + The Machine (լավագույն երգ) խումբը եւ նրա մենակատար Ֆլորենս Ուելչը, ով արժանացել է «Լավագույն մենակատար» անվանակարգին: Նա կարողացել է առաջ անցնել հիթ-շքերթների առաջնորդ Ադելին, ով փետրվարին միանգամից 6 Grammy եւ BRIT Awards-ի երկու մրցանակ էր շահել:
Հակա-անվանակարգերում առաջին տեղը գրավել է Ջասթին Բիբերը. նա ճանաչվել է «Տարվա չարագործ», իսկ նրա Under The Mistletoe դիսկը համարվել է տարվա վատագույն ալբոմ:
NME Awards-2012-ի եւս երկու անվանակարգերում («Լավագույն միջազգային խումբ» եւ «Լավագույն երաժշտական ֆիլմ») հաղթել է Foo Fighters խումբը:
Լավագույն բրիտանական խումբ է ճանաչվել Kasabian-ը, լավագույն նոր խումբ` The Vaccines-ը, իսկ լավագույն համերգային խումբ` Arctic Monkeys-ը:
«Լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել է The Horrors «Skying» ալբոմը, իսկ լավագույն տեսահոլովակ է դարձել Hurts «Sunday»-ը, գրում է Lenta.ru-ն:
NME Awards 2012-ի պատվավոր մրցանակներ են ստացել Նոել Գալահերն ու Pulp խումբը:











