Ադրբեջանի Գուբայի շրջանի տեղական կառավարչի հրաժարականը պահանջող բողոքի ակցիան շարունակվում է: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ, բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Նրանք քարեր են նետել միմյանց վրա, ոստիկաններն էլ նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների ժամանակ վիրավորվել են Լրագրողներ առանց սահմանների ինստիտուտի աշխատակիցներ Ռեշադ Վաիգիֆօղլուն եւ Իդրաք Աբասովը: Գազազած ցուցարաները հարձակվել եւ հրդեհել են տեղական կարավարչի տունը:

Ժամը 16:10-ի սահմաններում Բաքվից Գուբա են շարժվել բարձրաստիճան պետական պաշտոնյաներ: Վկաների հաղորդմամբ, Բաքու-Գուբա ճանապարհը փակվել է, ոստիկանները փորձում են մեղմել իրադրությունը: Տեղեկություններ են տարածվել, որ Գուբա է ժամանելու անձամբ նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է «Ազադլըգ»-ը»:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 1-ին, Ադրբեջանական ոստիկանությունը Գուբայի շրջկենտրոնում` հանրապետության հյուսիսում, արցունքաբեր գազ է կիրառել  ցուցարարներին ցրելու համար: Բացի այդ, անկարգությունները ճնշելու համար ներգրավվել են ներքին զորքերի զինծառայողներ: անկարգությունների պատճառ են դարձել շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Խաբիբովի` բնակիչներին ուղղված վիրավորական  արտահայտությունները:

Պաշտոնյան օրերս հողատարածքների վաճառքի հետ կապված գուբացիներին մեղադրել էր նրանում, որ վեջիններս «վաճառել են իրենց եւ իրենց շրջանը»:

մարտի 1-ի առավոտից տեղական իշխանության վարչական շենքի մոտ մինչեւ տասը հազար մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են պաշտոնյայի հրաժարականը եւ քարեր նետել շենքի վրա: