Տորնադոն ԱՄՆ-ում գրեթե ավերել է Ինդիանա նահանգի Մերեսվիլ քաղաքը: Չելսի քաղաքում ամբողջովին ավերվել են մի քանի տներ: Մարտի 2-ի աղետի զոհն է դարձել 14 մարդ:

Տուժել են նաեւ Թենեսի, Կենտուկի, Ալաբամա եւ Օհայո նահանգները:

Հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Աղետը լուրջ վնասներ է հասցրել Ալաբամայի խիստ ռեժիմի բանտին, սակայն ուղղիչ հաստատությունում իրադրությունը մնում է հանգիստ, հայտնոմ է AFP-ն: