NEWS.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ դեղատներից ձեռք բերվող վիրակապերը ավելի կարճ են ու նեղ, քան նշված է փաթեթավորման վրա: Դրանում համոզվելու համար պատահական դեղատնից գնեցինք 2 վիրակապ` 5մ * 10 սմ, եւ 7 մ*14 սմ չափսերով:
Կեղծիքն ակնհայտ է` վիրակապերը նեղ են կես սանտիմետրով, «7 մետրանոց» վիրակապը 6 մետրից էլ պակաս է, իսկ «5 մետրանոցը»` 4.14 մետր: Փաստորեն յուրաքանչյուր վիրակապի մեջ արտադրողը սպառողին խաբում է մոտ մեկ մետր:
Նշենք, որ վիրակապերի արտադրողը տվյալ դեպքում «ԼեյկոԱլեքս» ՍՊԸ-ն է: Գործնականում նման խաբեություն առկա է գրեթե բոլոր խմբաքանակներում, ինչում կարող է համոզվել յուրաքանչյուր քաղաքացի` ստուգելով դեղատնից ձեռքբերված վիրակապի իրական չափերը:











