Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Միկոյան փողոցում` «Չելդոն» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Միկոյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարվել` 17.21-ին:
Ամբողջությամբ այրվել է Է. Պողոսյանին պատկանող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՏՏ 236 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:























