News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Այս պահին իմ վերջին փոխանցած տեղեկության մասով այլ նորություն չկա. Ես նշել էի, որ քննարկվում են համերգի նոր ժամկետները: Այս պահին նոր ասելիք այդ իմաստով չունեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա Սնուփ Դոգի Երեւանում հետաձգված համերգից:

Ինչ վերաբերում է «Եվրատեսիլի» այս տարի Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի երգին, որտեղ, ըստ շատերի հայկական մշակույթը ծաղրվում է, տարբեր ազգերի մշակույթ էր միախառնված, Անդրեասյանը պատասխանեց. «Ես ինքս տեսահոլովակին ծանոթ չեմ, նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել որեւէ կարծիք չեմ կարող հայտնել»:

Նշենք, որ Սնուփ Դոգի համերգը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերին, սակայն, արցախյան դեպքերից հետո, այն հետաձգվեց։ Այդ համերգի համար Հայաստանի իշխանությունները հատկացրել են 6 մլն դոլար:

Դեկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ այս պահին բանակցություններ են ընթանում ժամկետների հետ կապված. «Նախապես քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին, , բայց վերջնական ժամկետը կհայտնեն իրենք՝ բանակցությունների ավարտից հետո»:

Սնուփ Դոգի համերգը կկայանա հաջորդ տարի. նախնական այն տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին. Անդրեասյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ