News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը արդյոք հնարավոր սադրանքի համար հողի նախապատրաստում է։

Խոսելով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ քննարկման թեմա լինի նաեւ եվրոպական խաղաղության գործիքը եւ դրա շրջանակներում Հայաստանին օժանդակություն տրամադրվի:

«Օրակարգի մասին չեմ կարող որեւէ բան ասել, երեկ եմ վերադարձել Հայաստան, եւ մինչ այս պահը հնարավորություն չեմ ունեցել իմ գործընկերների հետ շփվելու»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ հանդիպմանը քննարկվի նաեւ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Նման հարց այս փուլում մենք չենք քննարկում եւ չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ: Կտեսնենք՝ ինչ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ