News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Առաջին առեւտրային սուզանավը՝ Triton-ը, արդեն ներկայացվել է զբոսաշրջային ընկերության կողմից, որն առաջարկում է շքեղ ծովային զբոսանքներ։ Այն արդեն երեւում է օվկիանոսային նավի վրա եւ ստացել է Scenic Neptune II անունը։ Նավը, որն ունի զբոսանքի համար նախատեսված սուզանավ, վերջերս ժամանել է Ավստրալիա, որտեղ լինելու է առաջիկա երկու տարիներին եւ սպասարկելու է ունեւոր զբոսաշրջիկներին նրա ափերի մոտ։ Նախատեսված են նաեւ զբոսանքներ խառը օվկիանոսային շրջաններում։

Սուզանավն ունի ապակե կմախք ակրիլից եւ արտաքնապես հիշեցնում է տափակ փուչիկ։ Դրա շնորհիվ ստորջրյա զբոսաշրջիկները կարող են վայելել օվկիանոսի խորքի համայնապատկերը։ Սուզանավը հաշվարկված է մինչեւ 200 մետր սուզվելու համար եւ կարող է տեղավորել 8 ուղեւոր՝ գումարած նավավարը։ Նրա կաշեպատ սրահը կարող է հեշտությամբ փոխակերպվել ճաշասենյակի, սպա-սրահի կամ կոկտեյլ-բարի։

Discovery Operations-ի նկարահանումների տնօրեն Ջեյսոն Ֆլեշերը նշում է սուզումների ժամանակ ստացած վառ տպավորությունների մասին։ Ակրիլե փուչիկը սուզումից հետո դառնում է այնքան թափանցիկ, որ առաջանում է ստորգետնյա աշխարհի եւ նրա բնակիչների հետ հետ միայնակ լինելու զգացողություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ