News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Մեկ այլ ճգնաժամ է հասունանում Մերձավոր Արևելքում, քանի որ հազարավոր տոննա թափոններ են կուտակվում Գազայի հատվածում:

Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) տվյալներով, միայն Ջաբալիայում դրանց քանակությունը հասնում է 40 հազար տոննայի։

«Տարածվում են մոծակները, ճանճերն ու առնետները, ինչպես նաև հիվանդությունները։ Իրավիճակը միայն կվատթարանա  ջերմաստիճանի բարձրանալուն զուգընթաց»,- հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ պաղեստինցիները, այդ թվում հարյուր հազարավոր երեխաներ, գոյատևում են օրական 1 լիտրից պակաս ջուր օգտագործելով:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ