News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Խաղաղ ցուցարարներին կտրամադրվի իրավաբանական օգնություն:

Հայտարարությունում ասվում է. «Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես:

Ուստի խնդրում ենք բոլոր այն փաստաբաններին, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի են լինելու կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատել մեզնից որևէ մեկի հետ»։

Իրավապաշտպաններ՝

Ռուբեն Մելիքյան

Վարազդատ Հարությունյան

Արսեն Բաբայան

Սերգեյ Հարությունյան

Վահան Հովհաննիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ