News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Շտապօգնությունում 22 տարեկան բժիշկ չի աշխատում․ մայիսի 4-ին տեղի ունեցած դեպքի մասնակիցը եղել է շտապօգնության բուժակը, որի աշխատանքային գործունեությունն այս պահին դադարեցված է։ Այս մասին NEWS.am-ի հեը զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գևորգյանը:  Հիշեցնենք, որ Երևանի 20-ամյա բնակչուհու ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կինը զանգել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ մայիսի 4-ին զանգահարել է բժիշկին և հայտնել, որ իրեն վատ է զգում:

Բժիշկն իր սեփական մեքենայով մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ: Մեքենայի մեջ կատարել է ներարկում, միացրել է կաթիլային, որից հետո «ձեռքերին ազատություն է տվել», իբրև թե ստուգում է կատարում, բռնի ուժով համբուրել է իրեն:  Շտապօգնության տնօրենը շեշտում է, որ մայիսի 4-ին բուժակը եղել է աձակուրդում: 20-ամյա աղջիկը ապրիլի 29-ին երկու անգամ կանչ է գրանցել: Երկու անգամ էլ նույն բրիգադն է սպասարկել: «Չգիտեմ, թե ինչ հանգամանքներում, կանչի ժամանակ բուժակն ու աղջիկը փոխանակվել են հեռախոսահամարներով: Բուժակն ինձ ասել է, որ աղջիկն է խնդրել համարը: Օրեր անց` մայիսի 4-ին, դարձյալ բուժակի խոսքով, աղջիկը զանգել է և հայտնել, որ իրեն վատ է զգում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել` կպարզվի քննության ընթացքում, բայց ես բուժակին խնդրել եմ, որպեսզի այս ընթացքում ազատման դիմում գրի»,- նշեց Ռուբեն Գևորգյանը:

Անկախ հանգամանքներից, Շտապօգնության տնօրենի համար անընդունելի է, որ կանչի մեկնած անձնակազմի որևէ մեկը աշխատանքի ժամին կարող է հեռախոսահամար վերցնել: Նրա խոսքով` բուժակը չի աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ գործը չի ավարտվել: Եթե պարզվի, որ այս դեպքի հետ կապված բուժակը որևէ մեղավորություն չունի` կվերականգնվի աշխատանքում: «Այնքան ժամանակ չի աշխատի՝ մինչև կբերի իրավասու մարմնի որոշումը։ Հակառակ դեպքում, այս ոլորտում աշխատելու իրավունք նա չունի»,- եզրափակեց Ռուբեն Գևորգյանը:  Ի դեպ, Շտապօգնության տնօրենի խոսքով, գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել։ Բուժակը Ռուբեն Գևորգյանից է իմացել, որ 20-ամյա աղջիկն իր դեմ բողոք է ներկայացրել:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
23-ամյա երիտասարդը «Զվարթնոցում» շրջում էր զինված, գրպանում՝ թմրանյութ
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին...
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն...
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին, քանի որ վերջինս մերժել էր ապօրինի փայտանյութ տրամադրել
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում...
Ամենաշատ