News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտոնյաները վախենում են, որ Գազայի հատվածում հրեական պետության գործողությունների վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի առաջիկա զեկույցը կարող է դրդել նախագահ Ջո Բայդենին սահմանափակել ռազմական օգնությունը երկրին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրները։

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչները սերտ կապի մեջ են զեկույցը կազմող ամերիկյան վարչակազմի հետ։ Եթե ​​զեկույցը պարզի, որ Իսրայելը չի ​​հետեւում միջազգային իրավունքին, «դա, ամենայն հավանականությամբ, աղմուկ կբարձրացնի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունում», - նշում է հեռուստաալիքը:

Նրա տեղեկություններով՝ զեկույցը չի պարտավորեցնում ԱՄՆ վարչակազմին փոխել քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ, սակայն «այն կարող է օգտագործվել նման փոփոխություն հրահրելու համար»։ Արդյունքում ԱՄՆ-ը կարող է պայմաններ դնել, որոնց հիման վրա օգնություն կտրամադրվի Իսրայելին։

Հեռուստաալիքը նշում է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ԱՄՆ կառավարության զեկույցի պատրաստումը հակասություններ է առաջացրել ամերիկյան վարչակազմում, հատկապես՝ Պետդեպարտամենտում։

CNN-ի Կոնգրեսի աղբյուրների համաձայն՝ զեկույցի պատրաստմանը ներգրավված են Պետդեպարտամենտի քաղաքական-ռազմական հարցերի բյուրոն, գերատեսչության այլ ստորաբաժանումներ, ինչպես նաև Պենտագոնը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Նեթանյահուն 2023 թվականի գարնանը և ամռանը բազմիցս նախազգուշացվել է
2023 թվականի ընթացքում՝ մարտից հուլիս՝ հետախուզական գործակալությունը չորս տարբեր նախազգուշական նամակներ է հղել...
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera
16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է Գազա քաղաքի մզկիթում...
Ֆրանսիան հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման պայմանները դեռ չեն կատարվել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնի խոսքերը ստիպել են Ֆրանսիային հեռու մնալ Իռլանդիայից...
Իսրայելի դեսպաններին հետ են կանչել Նորվեգիայից եւ Իռլանդիայից՝ Պաղեստինի ճանաչման պատճառով
Կարգադրել եմ, որ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում...
Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն
Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն...
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Ամենաշատ