News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Ալիևը, կարծում եմ, հասկանում է, որ եթե շարունակի իր անվերահսկելի ուժային քաղաքականությունը, վաղը Ադրբեջանն ինքը կարող է դառնալ մեծ էքսպանսիայի զոհ և մեկընդմիշտ կորցնել ձեռք բերածը։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Նա ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ինքը ղեկավարում էր ԱԳՆ-ն, Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու քաղաքականություն էր սկսվել, և կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել։

«Բայց հետո, երբ հայտարարվեց, որ ժողովրդավարությունը մեր առաջնահերթությունն է, սա որոշ չափով ազդանշան դարձավ Իրանին, Ռուսաստանին և մյուս գործընկերներին, թե ով է մեր գործընկերը։ Հետեւաբար, Իրանի հետ երկխոսությունը չի կարող բովանդակային լինել, եւ այս հնարավորությունների պատուհանը գնալով նեղանում է։ Դրա նշանն է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը։

Իրանին լուրջ դաշնակիցներ են պետք. Թեհրանի և Մոսկվայի միջև անվտանգության առանցք է ձևավորվում, և փաստաթուղթ է պատրաստվում ստորագրման ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ։ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ նրանց միջեւ։ Եթե որևէ մեկը դժգոհություն է հայտնում Երևանի նման ծրագրերից, ապա կարելի է ասել, որ մենք ստիպված ենք բնական դաշնակիցներ փնտրել, քանի որ վտանգված է կենսունակ Հայաստանի գոյությունը»,- նշեց Այվազյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը տնտեսական հանգույցի տեսանկյունից լուրջ նշանակություն չունի արտաքին խաղացողների համար, և երկիրը հայտնվել է արտաքին աշխարհից մեկուսացված վիճակում։

«Պատերազմից հետո մենք որոշեցինք ակտիվացնել աշխատանքը տնտեսական դիվանագիտության ոլորտում, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից ամենակարեւոր նախագծի իրականացման ուղղությամբ, որն այժմ շատ դանդաղ է ընթանում։ Սա անընդունելի է։ Մենք պետք է արագացնենք այս աշխատանքը, որպեսզի մեծացնենք Հայաստանի նշանակությունը՝ որպես աշխարհաքաղաքական հանգույց։ Խոսքը Հյուսիս-Հարավ միջանցքի մասին է»,- եզրափակեց նախկին նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու...
Ամենաշատ