News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Մեր տառապանքները եղել են մեզ համար միջոցը, հնարավորությունը լայն իմաստով, գնահատելու այն, ինչ կորցրել ենք, եւ վերելք ապրելու: Մեր տառապանքները չեն կարող մեզ կքել, ընկճել, ստորացնել, նվաստացնել, ինչը որև փորձ է արվում մեզ վրա դնելու: Այս ամսին Աբովյանում իր ելույթի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը` դիմելով երթի մասնակիցներին:

«Անընդհատ ասում էին մեզ, այս ժողովուրդը մեռած ժողովուրդ է, անզոր, տկար, թույլ, վախկոտ, այս ժողովուրդը ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում, գաղափար չունի, վեհություն չունի: Ես միշտ հակառակվել եմ  դրան, եւ այսօր դուք հակառակն եք փաստում` ասելով, որ ոչ, մենք ոչ թույլ ենք, ոչ տկար ենք, ոչ անհույս ենք, ոչ էլ անլույս ենք: Ես ապրել եմ ձեր ցավը ժողովուրդ ջան: Երեկ մեկը մոտեցավ, ասաց, որ 4 տարվա մեջ առաջին անգամ կարողացել է հանգիստ քնել: Սա ի՞նչ է, ո՞նց կարղ ես էդ բեռը չվերցնել, բա ի՞նչ պատասխանատու ես դու: Այո, մեր ազգի խտացված իրավիճակն է, ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում: Այսօր Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոստքի են կանգնել: Սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը, մեր կենսագրության վերականգնման պատմությունը»,-ասել  է նա:

Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ այս երթը հաշտության մասին է եւ չնայած գաղափարական տարբերություններին, քաղաքական եւ հասարակական ներկապնակը, ներդաշնակությունը այս երթի մեջ է:

«Ես շնորհակալ եմ բոլորին եւ հուսամ որ Հայաստանում եռագույնը կհաղթի, չնայած արդեն հաղթել է սեւ ու սպիտակին»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ