News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 5-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Դաշտ գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով «Աջից գոտկային շրջանի և նախաբազուկի շրջանի հրազենային վնասվածք չթափանցող բնույթի» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ․-ն է:

Պարզել են նաև, որ մայիսի 4-ին ժամը 23։45-ի սահմաններում, Տիգրան Մ․-ն իր կողմից շահագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Դաշտ գյուղի հատվածում կանգ է առել բնական կարիքները դաշտամիջյան հատվածում հոգալու, որի պատճառով անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արժանացել է դիտողության և նշված անհայտ անձը իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է Տիգրան Մ․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու նրան , ատրճանակն ու ավտոմեքենան  հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն...
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին, քանի որ վերջինս մերժել էր ապօրինի փայտանյութ տրամադրել
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում...
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Սանոսյանը՝ իր Իրանի գործընկերներին
Վշտակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` հայտնելով իմ զորակցությունը…
Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում...
Ամենաշատ