News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Քանդել են ամբողջ անվտանգության համակարգը ֆիզիկական իմաստով: Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, հարված են հասցրել մեր ինքնության հիմնասյուներին եւ վերջինը՝ ցեղասպանության գաղափարի ժխտումը: Քայքայել են կրթական համակարգը, այսօր մեր դպրոցներում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ սերնդին զրկելով մտածելու կարողությունից: Ոչ մի տեսակի վերահսկողություն չկա:

Արտաքին հարաբերությունների մեջ չկա մի սեղան, որտեղ Հայաստանն ասելիք ունի այսօր: Դուք դրա ականատեսն եք: Ամենակարեւորը, Արցախ աշխարհը չկա այսօր: Հայրենիքը կորցնում են, հետո ասում են՝ իրական Հայաստանը պետք է տեսնենք: Իրական Հայաստան էր Արցախը:  Հայաստանի սահմանները նայեք, քանի հարյուր քառակուսի կմ-ն նվաճված է եւ թշնամին չի էլ պատրաստվում վերադարձնել:

Շուտով պետք է հռչակենք, որ հոգեւոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին: Ծվելու է նոր Հայաստանը՝ նոր սելիքով, նոր հաղթարշավով:»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա նկատեց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ եթե հրապարակը լցվի, ինքը կգնա, իսկ այսօր հրապարակը լիքն է:

«Հիմա էլ կնկարեն, կասեն՝ մի 500 մարդ կար այնտեղ: Այստեղ են մեր բոլոր մարզերից ու շրջաններից: Ես ուզում եմ այս աննախադեպ երեւույթի համար:

Սա քաղաքական խոսք չի, սա խորը հոգեւոր ճիչ է, աղաղակ: Ես ուզում որդիական խոնարհությամբ շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, ով արգելք չեղավ, որ այս շարժումը հասնի այստեղ, այլ դեռ հայրական սրտի տառապանքով օրհնեց մեզ:

Ուզում եմ հատուկ կերպով մեր ողջույնը հղել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին: Ցավով եմ սա ասում, որովհետեւ ձեզ պետք է ողջունեինք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, բայց այսօր այս ապօրինի իշխանության պատճառով դուք հայտնվել եք Մայր Հայաստանում: Հոգ չէ, մեր գրկում եք եւ մենք կոչված ենք ձեր կյանքը դարձնել այնպիսին, որ ոչ մի բան չպակասի ձեր կյանքից:

Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը: Ուզում եմ նաեւ գնահատել ներկ գտնվողն Արցախի մեր բոլոր գործիչներին՝ նախագահին, խորհրդարանի անդամներին, մեր հոգեւոր եղբորը՝ Վրթանես սրբազանին եւ ողջ ժողովրդին»,- ընդգծեց Սրբազանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա. Արցախի նախկին նախարար
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը…
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող...
Հունգարիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին…
ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության
Լուկաշենկոն իր «եղբայր» Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն և Ալիևն այցելել են նորկառույց շենք...
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ