News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Իշխանությունը երբ սկսեց շատ հանգիստ խոսել «այս տարածքների և անկլավների» մասին, ասել եմ՝ ճակատագրական սխալ եք գործելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Ֆոտոռեպորտաժը՝ այստեղ։

«Այն մաղձը, որն այսօր կա այսօրվա կառավարիչի և կառավարիչների հանդեպ, մեր սերը պետության հանդեպ ավելին ավելին պիտի լինի։ Երևի հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել։

Երբ սկսեցին Արցախը ամբողջությամբ կործանելուց հետո շատ հանգիստ խոսել այսպես կոչված «այս տարածքների և անկլավների» մասին, ասել եմ՝ ճակատագրական սխալ եք գործելու, սա նշանակում է, որ դուք կամ ձեր գործընկերները հայոց ստորացնելու վերջին մեխերն եք խփելու, կարիք չունեք, հրաժարվեք բոլոր այն պարտադրանքներից, որոնք գալիս են ձեզ, հատկապես տավուշյան սահմանները վերաձևելու իմաստով։ Դա մեր երկրի ամենաստրատեգիական մասն է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին տվել է 1 ժամ 15 րոպե ժամանակ՝ հրաժարական տալու համար։ Քիչ առաջ ՔՊ-ն հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ