News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո ՔՊ-ական պատգամավորները ֆլեշմոբ են սկսել, նրանք տեղադրում են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ նույնաբովանդակ գրառումներ անում:

Մասնավորապես, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրել է.

 «Մեր պատասխանը՝ Բագրատին

ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան

Կեցցե´, ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»:

Նույն գրառումն իր էջում տեղադրել է ՔՊ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի հակիրճ է գտնվել՝ միայն նշելով. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյնը եւս գրառում է արել. «ՀՀ ընտրված վարչապետ  Նիկոլ Փաշինյան»:

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասայանը եւս միացել է «ֆլեշմոբին»՝գրելով,. «ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»:

Նիկոլ Փաշինյանի նկարը ֆեյսբուքում հրապարակել են նաև ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Վահագն Ալեքսանյանը:

Նշենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ