Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Դրա մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր ժամանել են Ալմաթի։ Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով։