News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոսեպ Բորելը հաստատել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Եվրամիության անդամ մյուս երկրները մտադիր են մայիսի 21-ին ճանաչել Պաղեստին պետությունը, դրա մասին հայտնել է Reuters-ը։

Բորելի մեկնաբանությունները հնչում են ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտի վերաբերյալ ուրբաթ սպասվող քվեարկությունից առաջ:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մարտին հայտարարել էր, որ Իսպանիան և Իռլանդիան, ինչպես նաև Սլովենիան և Մալթան պայմանավորվել են առաջին քայլերն անել Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ՝ համարելով, որ «երկու պետությունների» սկզբունքով լուծումը էական նշանակություն ունի տևական խաղաղության համար։

Ի պատասխան իսպանական RNE ռադիոկայանի եթերում հնչած հարցին, թե մայիսի 21-ին Իսպանիան, Իռլանդիան և ԵՄ մյուս երկրները կճանաչե՞ն Պաղեստին պետությունը, Բորելը դրական է պատասխանել՝ հիշեցնելով նաև Սլովենիայի մասին։

«Սա քաղաքական բնույթի խորհրդանշական ակտ է։ Սա ավելին է, քան պետության ճանաչումը, սա պետության գոյության կամքի ճանաչումն է»,- շեշտել է ԵՄ բարձրագույն հանձնակատարը՝ հավելելով, որ Եվրամիության այս երկրներին, հավանաբար, կհետևեն Բելգիան և մյուսները:

Ավելի վաղ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ ճանաչման մասին որոշումն արդեն ընդունվել է, թեև ժամկետ չի նշել։

Իսրայելը հայտարարել է, որ Պաղեստինը ճանաչելու ծրագրերը «ահաբեկչության համար պարգև» են, որը կնվազեցնի Գազայի հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու հնարավորությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ պետք է պաշտպանի Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտը՝ ճանաչելով նրան որպես անդամակցության իրավասու և դիմումն ուղարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «հարցը դրականորեն քննարկելու համար»:

Իռլանդիայի ազգային RTE հեռուստաընկերությունը հինգշաբթի հայտնել է, որ Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան և Մալթան սպասում են ՄԱԿ-ի քվեարկությանը և քննարկում են մայիսի 21-ին համատեղ ճանաչման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera
16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է Գազա քաղաքի մզկիթում...
Ֆրանսիան հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման պայմանները դեռ չեն կատարվել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնի խոսքերը ստիպել են Ֆրանսիային հեռու մնալ Իռլանդիայից...
Իսրայելի դեսպաններին հետ են կանչել Նորվեգիայից եւ Իռլանդիայից՝ Պաղեստինի ճանաչման պատճառով
Կարգադրել եմ, որ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում...
Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն
Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն...
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Գազային Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել է 30 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 30 պաղեստինցի...
Ամենաշատ