News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շաբաթ օրը հայտնել է, որ խորապես տագնապած է դեմոկրատիայի նահանջով Վրաստանում, որը, ըստ Վաշինգտոնի, հայտնվել է ընտրության առջեւ. աջակցել կամ օտարերկրյա գործակալների մասին օրինագծին՝ Կրեմլ 2 ոճով, կամ ժողովրդի եվրատլանտյան ձգտումներին։

«Մենք խորապես տագնապած ենք դեմոկրատիայի նահանջով Վրաստանում»,- գրել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանն Х-ի իր միկրոբլոգում։

«Վրացի խորհրդարանականները կանգնած են կրիտիկական ընտրության առջեւ. աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան ձգտումների՞ն, թե՞ ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին Կրեմլի ոճով, որը հակասում է դեմոկրատական արժեքներին։ Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին»,- ավելացրել է նա։

Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը քաղաքական ճգնաժամ է առաջացրել Վրաստանում, որտեղ հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ օրինագիծը չեղարկելու պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ