News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած համազգային հանրահավաքը։

Նշենք, որ մինչեւ հանրահավաքի սկսվելը երիտասարդները Մատենադարանի մոտից երթով միացան հրապարակում արդեն հավաքված քաղաքացիներին:

Առավոտյան Բագրատ Սրբազանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել էր պատարագի, որից հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այսօր շատ կարեւոր ուղերձներ են հնչելու հանրահավաքին:

Նշենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանի կոչով անհնազանդության ակցիաներ էին տեղի ունեցել Երեւանում եւ մարզերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ