News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Բորոտությունը՝ հիվանդություն, որը կարող է առաջացնել նյարդերի վնասում, վերքերի առաջացում, հոտի և տեսողության կորուստ, ախտահարում է մարդկանց հազարավոր տարիների ընթացքում, և մենք այդ հարցում միայնակ չենք: Ըստ նոր հետազոտության, որը հրապարակվել է Current Biology ամսագրում, բորոտությունը ախտահարում է նաև սկյուռներին, համենայն դեպս, միջնադարից:

Սկյուռների ոսկորները վերլուծելուց հետո հետազոտողները պարզել են, որ փափկամորթ այս փոքր կենդանիները բորոտություն առաջացնող շտամի կրող են եղել, որը զարմանալիորեն նման է այն մանրէին, որը դարեր առաջ շատ բրիտանացիների մոտ է եղել:

Այս բացահայտումը թույլ է տալիս ենթադրել, որ հիվանդությունը ժամանակին մարդկանցից փոխանցվել է սկյուռներին, ինչը կարող է օգնել գիտնականներին հասկանալ, թե ինչպես է բորոտությունը տարածվում այսօր:

Բորոտության դեպքերը, որոնք կարող են առաջանալ երկու տեսակի մանրէների՝ Mycobacterium leprae-ի և M. lepromatosis-ի կողմից, նվազում են, սակայն ամեն տարի դրանով հիվանդանում է ավելի քան 200․000 մարդ, հիմնականում Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում:

Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում վարակված մարդու հետ երկարատև շփման դեպքում։ Երկար ժամանակ համարվում էր, որ հիվանդությունը սահմանափակվում է մարդկանցով, սակայն 1970-ականներից սկսած հետազոտողները M. leprae-ը հայտնաբերել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի  ինըշերտազարդ զրահամորթների, որոնք երբեմն այն փոխանցում են մարդկանց, ինչպես նաև պրիմատների մի քանի տեսակների մոտ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ